Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ․ Նաիրա Զոհրաբյան
Այսօր Եվորպական Միության եւ Ադրբեջանի միջև ստորագրվել է էներգետիկ ոլորտին առնչվող հուշագիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքական-հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
«Էներգիան ամենակարեւոր հարցերից մեկն է: Եվրոպական միությունը պետք է ազատվի ռուսական գազից, նավթից եւ ածխից կախվածությունից:
ԵՄ-ն մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները», քիչ առաջ, Բաքու ժամանելուն պես, իր Twitter-ում գրել է ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Իսկ դուք ասում եք մարդու իրավունք, սպիտակ ֆոսֆորով այրված զինվորներ, Բաքվի բանտերում պահվող և խոշտանգվող հայ ռազմագերիներ։
Արցախի կարգավիճակի թաղում՝ ադրբեջանական նավթի բարելների տակ»։