ԵՄ-ն սկսել է անդամակցության բանակցությունները Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ
ԵՄ-ն սկսել է անդամակցության բանակցությունները Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը երկու երկրների ղեկավարների հետ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
«Դուք ցուցաբերել եք տոկունություն, նվիրվածություն մեր արժեքներին և օրենքի գերակայությանը, դուք պայքարել եք կոռուպցիայի դեմ, ունեք ազատ լրատվամիջոցներ, դուք կատարել եք բազմաթիվ բարեփոխումներ: Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի ժողովուրդներն արժանի են դրան։ Ողջունեք Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան՝ որպես ԵՄ լիիրավ անդամներ», - մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Ալբանիան Եվրամիության թեկնածու է 2005 թվականից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2014 թվականից։