Թեհրանում ընթանում է Ռաիսի-Էրդողան հանդիպումը
Թեհրանում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հանդիպման պաշտոնական արարողությունը։
Anadolu-ն հայտնում է, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Սադաբադ պալատում հանդիպել է Թուրքիայի պետության ղեկավարի հետ։
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո պետությունների ղեկավարների բանակցությունները սկսվել են նեղ կազմով։