«Հարսանիք Շուշիում» օպերացիա անողի հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են՝ թող իրենց գլխի ճարը տեսնեն. Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վերջին հարցազրույցին.
«Արմեն Գրիգորյան. «Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում»։
Էս էն «ԱԽՔ» կոչվածն է... Իր հայտարարությունից, ըստ էության, բխում է, որ եթե ՀՀ գրանցումով զինվորականը թշնամուն գերի ընկնի Արցախի տարածքում, ապա ՀՀ-ն որևէ կերպ տեր չի, քանզի «ՀՀ-ից պայմանագրայիններ Արցախում ներգրավված չեն»։
Ընդհանրապես սրա հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են՝ թող իրենց գլխի ճարը տեսնեն։
Հ.Գ. «Հարսանիք Շուշիում» օպերացիա անողը...»: