Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

«Արմենի և նրա սպանողների մասին». ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի նամակը կալանավայրից

Ս.թ. մայիսի 14-ից անհիմն կալանված ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակ է գրել: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ, առանց խմբագրումների:

«Հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց

«Արմենի հետ մենք ծանոթ էինք 1991 թվականից։ Այդ տարի սեպտեմբերին Երևանի բժկական ինստիտուտի Ուրախների ու Հնարամիտների թիմը Մոսկվայում խաղում էր Նովոսիբիրսկի Համալսարանի թիմի հետ, և ես որպես երկրպագու միացա թիմին և նրանց հետ միասին մեկնեցի Մոսկվա։ Մեր թիմը, ցավոք, պարտվեց, բայց այդ անմոռանալի օրերից ինձ մնաց ընկերությունը Արմենի, Գոռի, Մարկի, Ռաֆի, և թիմի մյուս հրաշալի անդամների հետ։

Հետագա տարիներին մեր ճանապարհները բաժանվեցին, Արմենի հետ մենք երբեմն հանդիպում էինք Մոսկվայում, և նորից մտերմացանք վերջին տարիներին, երբ երկուսս էլ, տարբեր ձևերով, հայտնվեցինք ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում։ Վերջին երկու ամիսներին Արմենն ու ես հանդիպում էինք ամեն օր՝ նրա բանտախուցը գտնվում էր մերի դիմաց և ամեն օր զբոսանքի գնալիս, Արմենը մի պահ կանգնում էր մերի պատուհանի առաջ, և ողջունում մեզ։ Ես մոտենում էի պատուհանին և մենք հասցնում էինք երկու բառ փոխանակել։ Ամեն անգամ մենք իրար խոստանում էինք պայքարել մինչև վերջ` ոչ միայն մեր ազատության համար, այլև մեր երկիրը պատուհասած չարիքի դեմ։ Ամեն անգամ Արմենն էր ինձ ոգևորում, կատակում և ժպտում, և արագ հեռանում բանտարկյալների խոժոռ հայածքների տակ։

Այդ չարաբաստիկ ուրբաթ օրը Արմենի նորից առավոտյան մոտեցավ մեր խցին, ողջունեց մեզ, ասեց, որ մարտական է տրամադրված, և գնաց դատի։ Գնաց՝ այլևս չվերադառնալու, մեր բոլորի աչքի առաջ հոգին աստծուն տալու, և միանալու մեր ազգի բազմաթիվ նահատակներին։ Արմենն ընդամենը 57 տարեկան էր, ուրախ և հնարամիտ էր ողջ կյանքով, երբեմն չափից դուրս կատեգորիկ և արմատական, բայց իր ազգի և հայրենիքի իսկական, անմնացորդ նվիրյալ։ Այսպիսիների սիրտն այրվում է, որ լույս տա շրջապատին, երբեմն ջերմացնի նրանց, իսկ ավելի հաճախ՝ ճեղքի նրանց աչքերը շղարշած խավարը։

Ինչու՞ ենք մենք սպանում մեր մեջի արդարամիտն ու լուսավորը

Արմենի մահվանից անցած երկու օրերի ընթացքում ես երկար մտածում էի նրա մասին, թե ինչը կամ ով սպանեց նրան, և նրա նման բազում նվիրյալների նախկինում՝ Խաչատուր Աբովյանից մինչև Եղիշե Չարենց, Գարեգին Նժդեհից մինչև Պարույս Սևակ։ Այս մարդկանցից յուրաքանչյուրը լույս ու ճշմարտություն է բերել իր ժողովրդին, սակայն իր մահկանացուն է կնքել հենց նրա պայմանական ներկայացուցիչների ձեռամբ։ Ինչու՞ ենք մենք սպանում մեր մեջի արդարամիտն ու լուսավորը, ի՞նչ երկրային կամ երկնային բարիքների համար, ինչու ենք մենք անընդհատ գործարքի գնում մեր խղճի հետ՝ սա է, որ ինձ հանգիստ չի տալիս, թե Արմենի մահվանից հետո, և թե դրանից առաջ, քանզի նզովքը մեր հետ է շատ վաղուց։

Վերջին երկու ամսում, գտնվելով կալանավայրում, ինձ «բախտ վիճակվեց» ամենօրյա ռեժիմով շփվել «իրավապահ» համակարգի տարբեր ներկայացուցիչների՝ դատավորների, դատախազների, քննիչների և ոստիկանների հետ։ Մարդկանց, որոնց հետ ես երբեք չեմ առնչվել իմ նախորդ ողջ կյանքում, և որոնք ինձ համար մի անհայտ նոր աշխարհ էին։ Այդ մարդկանց մեծ մասին առանձնացնում է հլու կամակատարությունը իշխանության հանդեպ, երբեմն աբսուրդի հասնող։ Նրանք առանց բացառության գիտակցում են, որ Արմենի, իմ, կամ մեր նման ուրիշների դեպքում, նրանք օրենքի և իրավունքի հետ կապ չունեցող, բռի և կոպիտ պատվեր են կատարում, սակայն շարունակում են այն կատարել ստրուկի հնազանդությամբ։

Քննիչներն ու դատախազը, որոնք դատական նիստերին պարզապես կորցնում էին իրենց և չէին կարողանում սեփական որոշումները փաստարկել։ Դատավորները, որոնք մեր պաշտպանական թիմի փաստարկների ծանրության տակ ստիպված էին լինում ընդունել իմ կալանավորման անհեթեթությունը, սակայն «խորհրդակցական սենյակ» հեռանալուց հետո ինչ-որ մոգական հնարքով (ենթադրաբար, մի կարևոր տեղից զանգ ստանալով) փոխում էին իրենց դիրքորոշումը, և աչքերը գետնին հառած, արագ կարդալով դատական որոշման միայն եզրափակիչ մասը, փախնում էին դատարանի դահլիճից։

Ինչն է նրանց ստիպում ծառայել որպես հնազանդ գործիք նորօրյա սուլթաններին

Օսմանյան սուլթանները մի քանի տասամյակում բազմաթիվ նվաճված երկրներից նրանց ժողովորդներին հնազանդության մեջ պահելու համար ստեղծեցին ենիչերիների կորպուսը։ Ենիչերիների կորպուսը համալրելու համար քրիստոնյա մանկահասակ տղաներին խլում էին իրենց ընտանիքներից, բռնի մահմեդականացնում էին և մեծացնում էին ստրկության մեջ։ Մեծացնելով, նրանք ահարկու ռազմիկներ էին դառնում սակայն շարունակում էին մնալ Սուլթանի ստրուկներ՝ իրավունք չունեին ունենալ սեփականություն, ընտանիք, բարեկամներ, կորպուսից դուրս ընկերներ, կամ կյանքի որևէ դրևորում։ Այս ռազմիկները որքան սարսափազդու էին, այնքան էլ հնազանդ Սուլթանին, և ավելի քան երեք հարյուրամյակ հանդիսացան նրա իշխանության գլխավոր ռազմական հենասյունը, մինչև 1830 թվականի լուծարվելը։

Թվում է, թե այդ ժամանակներից արդեն երկու դար է անցել, մեր ժամանակներում ստրկություն գոյություն չունի, մարդիկ ազատ ընտրության հնարավարություն ունեն (ի թիվս այլոց, կարող են տեղափոխվել մասնավոր հատված): Ինչն է ապա նրանց ստիպում ծառայել որպես հնազանդ գործիք նորօրյա սուլթաններին, ինչն է ստիպում ամեն օր խախտելով օրենքը, կայացնել ապօրինի որոշումներ, որոնք մարդկային կյանքեր են արժենում, դժբախտություն են բերում, առանց որևէ մեկին օգուտ տալու։

Այս հարցը չունի միարժեք պատասխան, բայց գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք հավաքական կարող են բացատրել այս ֆենոմենրը։

Դիկտատորական սահմանադրությունը և նրան միահեծան վերահսկող անձը

1. Նախ, իրար հաջորդող իշխանությունները Հայստանում (և թերևս հետխորհրդային բոլոր երկրներում) փորձել են իրավապահ համակարգ ներգրավել մարդկանց, որոնք ոչ այդքան աչքի են ընկնում բարձր իրավագիտակցությամբ, որքան ենթարկվլեու պատրաստակամությամբ։ Ժամանակի ընթացքում, այս համակարգը ցեմենտվել է, և ինչ-որ իմաստով նրա ահամար արդեն կարևոր չէ, թե ում հրահանգներն է այն կատարում՝ կարևոր է, որ դրանով այն ապահովի սեփական կայունությունը և համակարգային անխաթարությունը։

2. Երկրորդը, մենք նախորդ իշխանություններից ժառանգություն ենք ստացել դիկտատորական սահմանադրություն, որը հնարավորություն է տալիս խորհրդարանական մեծամասնությանը (կամ նրան վերահսկող անձին) ժամանակի ընթացքում իր միահեծան վերահսկողության տակ վերցնել ողջ իրավական համակարգը՝ քննչական մարմինները, դատախազությունը, դատարանների եռաստիճան համակարգը և նույնիսկ Սահմանադրական դատարանը։

Սա տեղի է ունենում մեր աչքի առաջ, և մոտենում է իր ավարտական փուլին, երբ դատախազությունը և վճռաբեկ դատարանը գրավելուց հետո, գործող իշխանությունը պատրաստվում է նաև վերջնականապես գրավել Սահմանադրական դատարանը, համալրելով այն իր անվերապահ կամակատարներով։ Այսպիսի իրավապահ համակարգում, այլևս չկան զսպումներ և հակակշիռներ, այն սկսում է գործել որպես մեկ մոնոլիտ և դակում է իրեն վերևից իջեցված որոշումները։

Ծուռ հայելիների «ժողովրդավարական» թագավորությունը` Հայաստանը

Այս մռայլ համայնապատկերում առանձին քննարկման է արժանի դատավորների հարցը։ Թվում է, թե Սահմանադրությունը երաշխավորում է նրանց անկախությունը, քանի որ նրանք նշանակվում են անժամկետ, և ոչ թե խորհրդարանական մեծամասնության կողմից, այլ երկրի նախագահի՝ ԲԴԽ ներկայացմամբ։ Բայց ծուռ հայելիների «ժողովրդավարական» թագավորությունում, որում մենք այսօր հայտնվել ենք, երկրի նախագահը վարչապետի կողմից պարզապես նշանակված շարքային պաշտոնյա է, ԲԴՀ-ն գրավված է ճարտարախոս Գագիկ Ջահանգիրյանի ձեռամբ, դատավորները նշանակման օրից սկսած սարսափում են կարգապահական վարույթներից, հնարավոր պաշտոնանկություններից, իրենց հարազատների և մերձավորների դեմ հարուցվելիք քրեական գործերից (որոնք պետք է քննեն իրենց պես սարսափած դատավորները):

Ստացվում է, որ ենիչերիների կորպուսի վերացումից երկու հարյուր տարի էլ անց կոլլեկտիվ ստրկությունը հնարավոր է՝ ավելին, այն «դատաիրավական» բարեփոխումների ճոռոմ անվան տակ, միջազգային դրամաշնորհներով և տեխնիկական աջակցությամբ, վարպետորեն իրականացվել է «հաղթանակած ժողովրդավարության» թագավորությունում։

«Կոլեկտիվ ինքնախաբեություն»

Ուշադիր ընթերցողը այստեղ հարց կտա՝ բայց չէ որ մենք սաուլթանություն չենք, և նույնիսկ թագավորություն, չէ որ մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ և խորհրդարանական մեծամասնություն, չէ որ ժողովուրդն էլ ընդունակ է փոխել նրանց, եթե նրանք իսկապես այդպիսի վատն են, և փորձում են նրան առօրյա ստրկության մեջ պահել։

Ճակատագրի դառը հեգնանք է սակայն, որ ժողովուրդը (կամ նրա ակտիվ մեծամասնությունը) արդեն երկու անգամ անվերապահ և անսահմանափակ իշխանություն է տվել կառավարող խմբին։ Ընդ որում, եթե առաջին անգամ դա համընդհանուր ոգևորության, դրական ակնկալիքների, անցյալի մերժման ֆոնին էր, ապա երկրորդ անգամ սա պարադոքս էր, եթե չասենք «կոլեկտիվ ինքնախաբեություն»։

Հույս դնել, որ կար «ժողովրավարական» մեխանիզմներով, 5 տարին մեկ ընտրությունների գնալոց, հնարավոր է փոխել այս իարականությունը միամտություն է՝ իշխանությունը, մեկ անգամ իրեն ենթարկելով իրավապահ համակարգը, ընդունակ է նրա միջոցով հնազանդության մեջ պահել հասարակության պակաս կրթված մեծամասնությունը, և նրա միջոցով պարբերաբար վերարտադրվել, ֆորմալ տեսանկյունից պահպանելով «ժողովրդավարության» շղարշը։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է, թող ուսումնասիրի 20-րդ դարի օրինակ Մեքսիկայի պատմությունը, որը ֆորմալ իմաստով ունենալով «ժողովրդավարական» ընտրություններ, իրականանում մոտ 70 տարի ունեցել է միակուսակցական իշխանություն։

Նույնը կլինի նաև մեզ մոտ, եթե մենք չգիտակցենք մեզ պարտադրված խաբեությունը, և հասկանանք, որ առաջնայինը օրենքի իշխանությունն է, մեր անհատական, կոլեկտիվ և ազգային իրավունքները, և ամեն օր հետևողականօրեն պայքարենք օրենքի իշխանության և անկախ դատական համակարգի համար։

Արմենի պայքարն անավարտ է. մենք պետք է շարունակենք այն

Արմենն ինձ ասում էր, որ ինքը պայքարելու է մինչև վերջ, և չի հանձնվելու։ Նա իսկապես պայքարեց մինչև իր վերջին շունչը և պայքարին տվեց ամենաթանկը՝ իր կյանքը։ Նրա պայքարը սակայն անավարտ է, և մենք պետք է շարունակենք այն։ Այս պայքարի վերջը չպետք է լինի Արմենի, իմ, ու մեր նմանների վերջը, այլ իրապես արդար, ազատ և հզոր Հայաստանը։ Միացեք այդ պայքարին յուրաքանչյուրդ իր տեղում, ու մի թույլ տվեք, որ մեր մեջի ստրուկը հաղթի ազատ մարդուն։