Չինաստանը կտրականապես դեմ է Նենցսի Փելոսիի Թայվան այցին. Չինաստանի ԱԳՆ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ցանկանում է հաջորդ ամիս այցելել Թայվան։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես դեմ է արտահայտվել այցին և սպառնացել է խիստ միջոցների դիմել, եթե այն կայանա, հաղորդում է Reuters-ը։
Նախօրեին Նենսի Փելոսին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել էր հաջորդ ամիս Թայվան, Ինդոնեզիա, Ճապոնիա, Մալայզիա և Սինգապուր այցելելու մտադրության մասին։ Դա Չինաստանի արտաքին գործերի նախարարության սուր արձագանքն է առաջացրել։
Ելույթ ունենալով Պեկինում՝ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիջյանը նախազգուշացրել է, որ Փելոսիի այցը լրջորեն կխաթարի Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: