«Գազպրոմը» 10 միլիարդ դոլար ներդրում կանի Իրանի ազգային նավթային ընկերության հետ համագործակցության համար
Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը համագործակցության հուշագիր է ստորագրել Իրանի ազգային նավթային ընկերության հետ, հայտնում է Tasnim-ը։
«Գազպրոմը» ծրագրում է միլիարդավոր դոլարների ներդրումներ իրանական նավթագազային ոլորտում։ Ըստ իրանական ընկերության գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստեմեհրի, ընկերությունները պայմանավորվել են համատեղ զարգացնել Հյուսիսային Պարս հանքավայրը և իրանական Քիշ կղզու հանքավայրը:
Ռուսական կողմը խոստացել է ներդնել մոտ 10 մլրդ դոլար, Մոհսեն Խոջաստեմեհրն դա անվանել է իրանական նավթարդյունաբերության պատմության մեջ ամենամեծ օտարերկրյա ներդրումը: