Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Լեհաստանի արտգործնախարարի առանձնազրույցը. ԱԳՆ (ֆոտո)
Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի ֆեյսբուքյան էջից:
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններիի զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

