Եվրամիությունը մտադիր է չեղարկել ռուսական բանկերի դեմ պատժամիջոցների մի մասը
Եվրամիությունը մտադիր է չեղարկել ռուսական բանկերի դեմ պատժամիջոցների մի մասը՝ սննդամթերքի ու պարարտանյութերի արտահանումը հեշտացնելու նպատակով, հաղորդում է Reuters-ը։
Պատժամիջոցներից ցանկից կարող են դուրս գալ VTB, PSB, VEB, Sovcombank, Novikombank, ինչպես նաև Otkritie և Rossiya բանկերը։ Գործակալության տվյալներով՝ այդ բանկերի ծառայություններն անհրաժեշտ են Ռուսաստանից գյուղատնտեսական ապրանքներ գնելու համար։
Նախատեսվում է նաեւ հեշտացնել ռուսական նավահանգիստներից սննդամթերքի արտահանումը, որի սպասարկումը դադարեցվել էր եվրոպական պատժամիջոցների ներդրումից հետո։