Ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին խրախուսական պարգեւներ են հանձնվել
Հուլիսի 18-ին N զորամասում անցկացվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են՝ զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին բարեխիղճ ծառայության համար, խրախուսական պարգևներ հանձնել ծառայության ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին։