Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանը
Առողջական խնդիրների պատճառով այսօր մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, Երևանի շամպայն-գինիների գործարանի սեփականատեր և տնօրեն Վերսանդ Հակոբյանը:
Վ. Հակոբյանը ծնվել է 1950թ. սեպտեմբերի 15-ին Սիսիանի շրջանի Բազարչայ գյուղում:
1973թ. ավարտել է Կիեւի Քաղաքացիական ավիացիայի ինժեներների ինստիտուտի օդային տրանսպորտի ավտոմատացված համակարգերի կառավարման ֆակուլտետը, 1985թ.` նույն ինստիտուտի օդային տրանսպորտի տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետը: Ավիացիոն ինժեներ, լեյտենանտ-ինժեներ: