Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները վնաս են պատճառում հենց Արևմուտքին. Պուտին
Որոշ եվրոպական երկրներ դեմ էին Ուկրաինայի եվրաատլանտյան ինտեգրմանը, սակայն փոխեցին իրենց դիրքորոշումը Միացյալ Նահանգների ճնշման ներքո, ինչը վկայում է նրանց ինքնիշխանության և անկախության բացակայության մասին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ հանդիպմանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահը ուկրաինական իրադարձություններն անվանել է մեծ ողբերգություն, սակայն ընդգծել է, որ Արևմուտքի պահվածքը իրենց այլ ելք չի թողել, քան արձագանքել դրան:
Վլադիմիր Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները վնաս են պատճառում հենց Արևմուտքին, ինչը, ի թիվս այլ բաների, հանգեցնում է նավթի գների աճի և պարենային ճգնաժամի: