Ռուսաստանը պատրաստ է Իրանում կառուցել Սանկտ Պետերբուրգից Պարսից ծոց ճանապարհի մի հատվածը. Պուտին
Ռուսաստանը պատրաստ է Իրանում կառուցել ճանապարհի մի հատված, որը կբացի Սանկտ Պետերբուրգից Պարսից ծոց տանող երթուղին։ Այս մասին Թեհրանում լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, իրանական ուղղությամբ ենթակառուցվածքների զարգացման առումով շատ բան կարելի է անել: Որպես օրինակ՝ Պուտինը նշել է Իրանի տարածքով անցնող կարճ ճանապարհ՝ դեպի Իսլամական Հանրապետության հարավային նավահանգիստներ, որը ճանապարհ կբացի դեպի Պարսից ծոց և Հնդկաստան։
«Այնտեղ հարցը ընդամենը 146 կմ հատված կառուցելն է։ Իսկ ռուսական կողմը պատրաստ է դա անել։ Պետք է համաձայնեցնել այս շինարարության պայմանները»,- նշել է ՌԴ նախագահը։
«Իրանը շահագրգռված է դրանում, և մեր իրանցի գործընկերներն այժմ հաստատել են դա։ Դրանով շահագրգռվա է և Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանի հյուսիսից՝ Սանկտ Պետերբուրգից, մենք ուղիղ դեպի Պարսից ծոց ենք գնալու։ Շատ հետաքրքիր և խոստումնալից երթուղի», - պարզաբանել է Ռուսաստանի ղեկավարը։