Ուկրաինայի համար կարևոր է պատերազմը դադարեցնել մինչև ձմեռ. Անդրեյ Երմակ
Ուկրաինայի համար կարևոր է պատերազմը դադարեցնել մինչև ձմեռ, ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը «Նովոյե վրեմյա»-ին տված հարցազրույցում:
«Մեզ համար շատ կարևոր է պատերազմը վերջացնել մինչև ձմեռ։ Ձմեռվանից հետո, երբ ռուսներն ավելի շատ ժամանակ կունենան պատրաստվելու, անշուշտ ավելի դժվար կլինի։ Նրանք մեզ տանում են դեպի դա: Մեզ համար շատ կարեւոր է նրանց նման հնարավորություն չտալը»,- ասաց Երմակը։