Անակնկալ այցով Ուկրաինա է ժամանել եվրոպական երկրների երեք նախարար
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիև, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Puls 24 հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Շալենբերգի հետ միասին Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը և Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
Նախարարների ծրագիրը ներառում է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
Հեռուստաալիքն այլ տեղեկություն չի տրամադրել։