ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ցանկանում են Ռուսաստանին մղել Եվրոպայի դեմ․ Լավրով
Արևմուտքը, զինելով Ուկրաինային, ցանկանում է Ռուսաստանին մղել եվրոպական երկրների դեմ, RIA Novosti-ին և RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Սա անգլո-սաքսոնական ծրագիր է, գերմանացիների, լեհերի և մերձբալթյան երկրների ակտիվ աջակցությամբ, նրանք իսկապես ցանկանում են այս պատերազմը դարձնել իսկական պատերազմ և մղել Ռուսաստանին եվրոպական երկրների դեմ: Սա ձեռնտու է ամերիկացիներին»,- ասել է Լավրովը։
«Նրանք բառացիորեն զերծ են մնում ցանկացած կառուցողական քայլից, բառիս բուն իմաստով ոչ թե պարզապես զենք են ուղարկում, այլ ստիպում են օգտագործել այդ զենքերը ավելի ու ավելի ռիսկային գոտիներում։ Դրա վառ ապացույցն է այն, որ այնտեղ նստած են օտար հրահանգիչներ և մասնագետներ, ովքեր սպասարկում են HIMARS համակարգերը»,- հավելեց Լավրովը։