Մոսկվան խաղաղություն է վերադարձնում ազատագրված տարածքներում․ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանություն
Ռուսաստանը խաղաղություն է վերադարձնում ուկրաինական ազատագրված տարածքներին և պայմաններ է ստեղծում դրանց բնականոն կյանքի և քաղաքացիների հավասար իրավունքների պահպանման համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան՝ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Այսպես են մեկնաբանել ռուս դիվանագետները Սպիտակ տան հայտարարությունները «ուկրաինական տարածքները բռնակցելու» Ռուսաստանի մտադրության մասին։
«Ռուսական ռազմական հատուկ գործողության ահաբեկող բնույթի մասին պնդումները սկզբունքորեն կեղծ են։ Մենք խաղաղությունը վերադարձնում ենք ազատագրված տարածքներին՝ պայմաններ ստեղծելով բնականոն կյանքի և քաղաքացիների հավասար իրավունքների համար՝ անկախ ազգային պատկանելությունից և լեզվից։ Ամբողջ երկիրը ոտքի է կանգնել տուժած բնակավայրերին օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է դիվանագիտական առաքելությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։