Իրանն ու Ռուսաստանն անցել են ազգային արժույթով հաշվարկների
Իրանը սկսել է հաշվարկներ կատարել ռուսական ռուբլով և իրանական ռիալով Ռուսաստանի հետ ֆինանսական գործարքներում՝ դոլարի հետ կապված իրավիճակի ազդեցությունը նվազեցնելու համար, հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Ալի Սալիհաբադին նախարարների կաբինետի նիստից հետո։
Նա նշել է, որ ազգային արժույթով հաշվարկների անցումը սկսվել է չորեքշաբթի՝ հուլիսի 20-ին։ Սալիհաբադին ասել է, որ այդ քայլը կամրապնդի Իրանի տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ նվազեցնելով այլ արժույթների, ինչպիսիք են դոլարը և եվրոն, իրանական շուկայում:
Նա նաև հավելել է, որ Թեհրանը հույս ունի կրճատել այնպիսի արժույթների ծավալն ու ազդեցությունը, ինչպիսիք են դոլարը և եվրոն։