Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ (թարմացված)
Հուլիսի 20-ին, ժամը 14:25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես-Այգեպար ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:
ԱԻ նախարարությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:06-ին, մարվել՝ 16:45: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: