Ով է այս սեփականատիրոջը հուշել, որ կարելի է նման պատերը քանդել ու տեսարան ունենալ. Վիկտոր Մնացականյանը լուսանկարներ է հրապարակել
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրառում արել:
«Ես Ֆեյսբուքում միշտ աշխատում եմ կոռեկտ լինել և հատկապես չանձնավորել խնդիրները, բայց այս դեպքում հասկացա, որ արդեն չափը շատերը անցնում են և ժամանակն է, օրինակ, իմանանք՝ ով է էս սեփականատիրոջը հուշել, որ կարելի է նման պատերը քանդել ու տեսարան ունենալ, ինչը կլիներ նորմալ, եթե իհարկե չլիներ էս 1) ֆանտաստիկ 2) ճաշակով 3) գեղազարդ 4) օրիգինալ 5) հիշվող 6) տարբերվող 7) art-object Երևանի Ինքնության մաս կազմող (ու կարող եք շարունակել) արժեք մեզ համար:
Օրինակ Քաղաքաշինության կոմիտեին կամ կառավարությանը խնդրենք ճշտել՝ ո՞վ է ճարտարապետը, ո՞վ է կառուցապատողը, ո՞վ է սեփականատերը, ո՞վ է դիզայները, ո՞վ է շինարարը ու մնացած անպատասխանատու մասնակիցները և հետագայում օրենսդրական նախաձեռնություն լինի, ասենք, լիցենզիայից զրկել նրանց կամ գցել «սև ցուցակ»: