Ուր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները․ Ռոբերտ Հայրապետյան
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Առավոտից համացանցում պտտվում է տեսնյութ, որտեղ ազգությամբ թուրք մեկը՝ Թուրքիայի դրոշի պատկերով շապիկով, ֆեյսբուքով եթեր է մտնում Ծիծեռնակաբերդից և ծաղրում է Հայոց Ցեղասպանությունը։
Մինչև այս պահը ԱԱԾ-ից և Դատախազությունից՝ գերեզմանային լռություն:
Ուր են «ազգային թշնամանք»-ով Արմեն Գրիգորյանի գործը կարած քննիչները:
Անհապաղ պետք էր դրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել ու միջազգային հետախուզում հայտարարել՝ նվազաույնը ատելության խոսքի և ռասիզմի համար:
Բայց դե դա էլ խոմ ընդդիմադիր գործիչ չի, որ անգապաղ քրեական գործ կարվի ու կալանավորվի»: