Փեզեշքիանը համոզել է Իրանի գերագույն առաջնորդին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետԵրևանում քննարկվել է կանանց դերը դիվանագիտության և արտաքին քաղաքականության մեջԽոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտիՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե ՀովհաննիսյանՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը․ կեցցե՜ ժողովրդավարությունըՀուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինիԼինել դատախազ՝ նշանակում է մասնագիտությունը ծառայեցնել ոչ թե անձնական, այլ հանրային շահինՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումըՍահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափինՌազմարդյունաբերական ներուժի հնարավորությունները կկիրառվեն ՆԳՆ համակարգումՀՀ ԱԳՆ. Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ Ուրիշ տղամարդու կողքին չէի կարող նստել, ամուսնուս վարորդ եմ ընդունելՄաhաgել է ռուս ամենահայտնի գնչու դերասանուհիներից Եկատերինա ԺեմչուժնայանՎենեսուելայում երկրաշարժից հետո որոնողական շունը փրկել է 26 մարդու Շոտլանդացի դերասանը կոչ է անում քայլ անել՝ հանուն Հայաստանում փրկված արջերիԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ Ալիևը շնորհավորել է ԹրամփինԽուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
Փաշինյանը սոցիալապես անապահով ընտանիքների, զոհվածների երեխաներին ուղարկել է ճամբար, որտեղ հիգիեննայի տարրական պայմաններ չկան, հացն էլ ստիպված են հերթով ուտել
Հրաձգություն ԱՄՆ-ի Միչիգանի նահանգում. կա 2 զոհ և 1 վիրավորԱնահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿԱրգենտինայի և Կաբո Վերդեի երկրպագուները բախվել են միմյանց մարզադաշտումՍպանել վիշապին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժածԲագրատ Նալբանդյանն ինքնասպան է եղել` արդարացման վճռին չհասնելովՈրտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը. Hetq.amԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Իրանի հետ բանակցությունները Խամենեիի հուղարկավորության ընթացքումԿենդանաբանական այգու մոտ տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող «Zhongtong»-ի վրաԱրևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյունՄահացել է տաղանդավոր սաքսոֆոնահար Արթուր ՊետրոսյանըՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըԶանգվածային հարձակում Պետերբուրգի վրա․ օդանավակայանը փակ է (տեսանյութ)ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահինՓաշինյանական իշխանության հանցավոր անգործության պայմաններում, Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանՌուսական բանակը ավիահարվածներ է հասցրել Սումիին. կան մեծ թվով զոհեր և վիրավորներԴեռ հայտարարությունը չհրապարակած՝ Բրյուսովի համալսարանում անվճար տեղերի համար մրցույթի դիմումները վաղուց ընդունել ենՄեսսին սահմանեց Աշխարհի առաջնության երեք նոր ռեկորդԱնկարայում հրդեհ է բռնկվել այն հյուրանոցի մոտ, որտեղ ապրելու է Թրամփը (տեսանյութ)Սխալմունք է. ԱԺ-ն պարզաբանել է Մեռելոց օրերի հետ կապված հայտարարությունը«Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերումՏարեսկզբից ի վեր ռուսական բանակը ազատագրել է 133 բնակավայր․ ՊուտինԴանիելյանի դեմ արշավի հետևում Փաշինյանն ու նրա թիմն են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին
ԱՄՆ-ն փորձել է նախազգուշացնել Իրանին Իսրայելի կողմից բանակցությունների մասնակիցների հնարավոր մահափորձերի մասին. NYTԱրտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Հորդառատ անձրևներ կլինեն Իսրայելի ավիահшրվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-իՂազախստանը որպես օգնություն Ռուսաստանին կմատակարաի 50 հազար տոննա բենզինԷկոլոգիական «հեղափոխություն» Սյունիքում. ինչպե՞ս հաջողվեց գյուղերն ազատել վառելափայտի հոգսից. «Փաստ»
Հասարակություն

«Կինոյի տղա» քաղաքապետը չգիտի՞, թե՞ աչք է փակում․․․ ինչպես է աղբահանության ՊՈԱԿ-ի նոր տնօրենը վատնում ՊՈԱԿ-ի բյուջեն. փաստաթուղթ (լուսանկարներ, տեսանյութ)

Օրերս Երևանի քաղաքապետ Հրաչ Սարգսյանը, ում կատակով երբեմն ասում են՝ «կինոյի տղա», քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ կրկին հանդես է եկել շոու ծրագրով։

Նա սրտնեղել է, թե քաղաքում տեղադրված փոքր աղբամանների մեջ ինչու տոպրակներ չեն տեղադրում, որպեսզի աշխատողներն աղբը հեշտ հավաքեն ու տանեն՝ «ոչ թե քուջուջ անեն աղբը»․․․

Իհարկե, կարելի էր գնահատել քաղաքապետի «սրտացավ» վերաբերմունքը քաղաքի աղբահանության ու այդ աշխատանքն իրականացնող մարդկանց հանդեպ, եթե իրականում Երևանն աղբի մեջ կորած չլիներ։ 

Նույն նիստի ժամանակ, «կինոյի տղեն» մուննաթ է եկել, թե՝ «Ե՞ս պետք է գնամ նայեմ- տեսնեմ՝ ինչքան խնդիր կա»․․․

Իհարկե, եթե քաղաքապետի նպատակներն ազնիվ են ու իսկապես արդյունավետություն է պահանջում, ապա, այո՛, հենց ինքն անձամբ է գնալու և հասկանալու, թե ինչ խնդիրներ կան, կամ, օրինակ, այդ ինչպե՞ս պատահեց, որ դեռ մեկ տարի առաջ Երևանի աղբահանության հարցը, շատ թե քիչ, կարգավորվել էր, իսկ այսօր աղբարկղերը ժամանակին չեն դատարկվում, քաղաքը պատշաճ չի մաքրվում, աղբատարները շարքից դուրս են եկել ու աղբահանող ընկերությունն էլ «ձեռքից գնում է»․․․

Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Ծարավ Աղբյուրի փողոցում, տեղադրված աղբամանները, վերջին մեկ տարում չէինք հասցնում տեսնել լցված վիճակով, քանի որ շատ արագ ու ինտենսիվ էր իրականացվում աղբահանությունը։ Սակայն այժմ դրանք այնքան են լցվում, որ աղբն սկսում է թափվել․․․

 

Պատկերը նույնն է և՛ դրանից որոշակի հեռավորության վրա, և՛ քաղաքի այլ հատվածներում տեղադրված աղբարկղերի դեպքում։

Բայց, հավանաբար, քաղաքապետը կա՛մ չի տեսել, կա՛մ պարզապես չի ուզում տեսնել նման տեսանյութեր, քանի որ նրան համոզել են, թե ամեն ինչ լավ է, ու գործն իր հունով գնում է։ Հատկապես որ իշխանության ենթակայությամբ գործող կայքերից մեկն արդեն «ճոխ-ճոխ տեսանյութով» ներկայացրել է, թե աղբահանության ոլորտը փայլում է մաքրությունից ու ժամացույցի նման աշխատում․․․

Հիշյալ տեսանյութում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը, որ պաշտոնն զբաղեցնում է այս տարվա՝ 2022 թվականի փետրվարի 18-ից, գեղեցիկ, գունեղ ու լուսավոր ներկայացնում է, թե ինչ լավ վիճակում է ՊՈԱԿ-ը և ինչ ինտենսիվ են ջրում ու մաքրում քաղաքը․․․․

Տեսանյութն՝ աստեղ...

Իսկ իրականում պատկերն այլ է․․․

NEWSPRESS.am-ը մի առիթով արդեն հրապարակել է, թե ովքեր և ինչու էին շահագրգռված, որ ճանապարհից հեռացնեն ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանին․․․

Թեև, պաշտոնապես տվյալներ հրապարակվեցին, թե իբր Արմեն Գրիգորյանը մոտ 18 մլն դրամ է յուրացրել ՊՈԱԿ-ից, սակայն, մեզ հասած տեղեկություններով, վերջնահաշվի ժամանակ նա ՊՈԱԿ-ի բյուջեն հանձնել է ավելցուկով։ Ասում են՝ Արմեն Գրիգորյանը որոշ դեպքերում անգամ հենց ինքն է դուրս եկել աղբահանության՝ անգամ Նոր տարվա գիշերը նա աշխատել է՝ վարորդի փոխարեն: 

Ինչևէ, այսօր հարցը ոչ թե նախկին, այլ ներկա տնօրեն Հովհաննես Մանուկյանն է, ում «թեթև ձեռքով» մեքենաները շարքից դուրս են գալիս։

NEWSPRESS.am-ի ձեռքի տակ կան փաստաթղթեր, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչ գներով են ապրանքները ձեռք բերել նախկին և ներկա տնօրենները։

Նախկին տնօրենը, մեքենաների նոր՝ չօգտագործված պահեստամասեր ձեռք բերելու համար ծախսել է 6 միլիոն, իսկ նոր տնօրենն օգտագործված և հին պահեստամասերի համար 8 մլն դրամ․․․

Օգտագործված շարժիչների հետևանքով մեքենաներն արագ շարքից դուր են գալիս ու խոտանվում (յուղը թափվում է, ճանապարհին փչանում են․․․)։ Բացի էժան մասեր տեղադրելուց, երբեմն պարզապես մասը լվանում ու նորի տեղ ներկայացնում են.․․

Ստացվել է այնպես, որ փչացած մեքենաները փոխարինվում են ռեզերվային մեքենաներով, և նոր տնօրենին հանձնված ավտոպարկի ռեզերվային 11 մեքենայից այսօր արդեն ոչ մեկը չի մնացել։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ քաղաքը սպասարկում են ավելի քիչ մեքենաներ, ու աղբահանումը ժամանակին չիրականացնելու պատճառներից մեկն էլ դա է։ 

Կարելի է ենթադրել, որ նոր տնօրենը մեծ թվեր ներկայացնելով՝ ձեռք է բերում էժան ապրանք ու գրպանում ավելցուկը․․․

Պատկերը նույնն է նաև ջրցան մեքենաների դեպքում։ Այս շոգ օրերին քաղաքացիները հազիվ թե փողոցներում տեսած լինեն ջրցաններ, սակայն տնօրենը, վերևում տեղադրված տեսանյութում խոսում է, թե ինչ ակտիվ են դրանք դուրս գալիս փողոց․․․

Մեր տեղեկություններով՝ անգամ աղ ցանող մեքենաներից դրանք դեռևս չեն փոխվել ջրցանների (մեքենաները բազմաֆունկցիոնալ են, աղցան, ջրցան և ձյուն մաքրող)։ Սա իր հերթին ենթադրում է, որ աղը շուտով կոռոզիա կառաջացնի և այդ մեքենաներն էլ շուտով շարքից դուրս կգան։

Բացի այդ, հին աղբարկղերը վերանորոգվելու փոխարեն, դրանք «ջարդուփշուր» են արվում։

Ստորև ներկայացված լուսանկարում հանրության սեփականության արկղ է, որին 3-4 հազար դրամ տրամադրելու, վերանորոգելու ու կրկին հանրությանը վերադարձնելու փոխարեն, տնօրենը գերադասել է այն պարզապես նետել Սովետաշենի աղբանոց (հավանաբար, նոր աղբարկղ ձեռք բերելու նպատակով՝ դարձյալ ավել գումար գրելու և այն գրպանելու համար)․․․ 

NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ նոր տնօրենի օրոք ՊՈԱԿ-ն ունի անուն-ազգանունով գրանցված աշխատողներ, որոնք չեն գալիս աշխատանքի․․․

Աշխատողներն Արմեն Գրիգորյանի մասին խոսելիս՝ ասում են, որ նա իրենց հետ հավասար աշխատում էր, զուգահեռ տեղեկանում խնդիրներին ու մեքենաների անսարքության մասին, որպեսզի անմիջապես վերացնի այն։

Նույնը չես ասի Հովհաննես Մանուկյանի մասին։ Ավելին, նա վերացրել է դիսպետչերի գործառույթը, որտեղ որոշվում էր մեքենայի պիտանելիությունն ու, հարկ եղած դեպքում, այն վերանորոգվում էր։

Հովհաննես Մանուկյանին աշխատողները կուլիսում ասում են՝ «կաբինետային տնօրեն», ով իր գործի մասնագետը չէ։ Ասում են, քաղաքապետն աչք է փակել նրա ապօրինությունների վրա, քանի որ ինքն է բերել Մանուկյանին, կամ ինչպես ասում են՝ Մանուկյանը «քաղաքապետի մարդն է»․․․

Բացի այդ, որոշ տեղեկություններով էլ, քաղաքապետ Սարգսյանը վաղուց է ցանկացել ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնից հեռացնել Արմեն Գրիգորյանին։ Իսկ նրա՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետ նշանակվելուց հետո, այդ ցանկությունը դարձավ իրատեսական․․․․

Մեզ հայտնի են դարձել նոր տնօրենի նաև այլ «գլուխգործոցների» մասին, որոնց թերևս հաջորդիվ կանդրադառնանք։ Դրանք կներկայացնենք հաջորդիվ, իսկ մինչ այդ հարկ է նկատել, որ աշխատակիցների մոտ 80%-ը պահանջում են գործող տնօրենի հրաժարականը, քանի որ նա, ըստ էության, կործանման է տանում ՊՈԱԿ-ը ու, հետևաբար, նաև իրենց կտրում վաղը հաց վաստակելու հնարավորությունից․․․

Արմինե Մկրտումյան