Ռուսաստանը չի փակել Կիևի հետ բանակցությունների դուռը․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի փակել Կիևի հետ բանակցությունների դուռը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Մոսկվայի և Կիևի միջև երկխոսության հնարավորություններ կան, ոչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երբևէ չեն խոսել այս դուռը փակելու մասին»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Լավրովը «Ռիա Նովոստի»-ն և RT-ին տված հարցազրույցում, որը վարել էր RT-ի և «Россия Сегодня» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ասել էր, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններն անիմաստ են։
Նա հիշեցրել է, որ նույնիսկ խաղաղ բանակցությունների առաջին՝ գարնանային փուլերը, որոնք տեղի են ունեցել Բելառուսում, «պարզապես բացահայտեցին, որ ուկրաինական կողմի, որևէ բան լրջորեն քննարկելու, ցանկություն չունի»։
Ինքը՝ Պուտինը, Թեհրան կատարած այցի ժամանակ ասել է, որ Կիևի իշխանությունները հրաժարվել են իրականացնել պայմանավորվածությունները, թեև դրանք գործնականում ձեռք են բերվել, և բանակցությունների վերջնական արդյունքը կախված է ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու պայմանավորվող կողմերի պատրաստակամությունից։
Սակայն, նախագահը հայտարարել է, որ Կիևի իշխանությունները նման ցանկություն չունեն։