Հրաժարականի երկրորդ փորձ․ Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հրաժարական է տվել։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով հանրապետության նախագահ Սերջիո Մատարելեի կայքում հրապարակված հայտարարությանը:
Իտալիայի ղեկավարն ընդունել է նրա հրաժարականը։ Դրագիի կառավարությունը կմնա իշխանության՝ «ընթացիկ խնդիրները լուծելու համար»։
Ավելի վաղ Դրագին պատգամավորների պալատում հայտարարել էր, որ գնում է նախագահի մոտ՝ հայտարարելու իր հրաժարականի մասին։ Նա երկրորդ անգամն է, որ փորձում է լքել իր պաշտոնը։