Անկարան թույլտվություն չի խնդրի՝ Սիրիայում գործողությունների դիմելուց առաջ․ ի՞նչ է ակնարկել Չավուշօղլուն
Թուրքիան չի կարող ձեռքերը ծալած նստել այն ամենի ֆոնին, ինչ տեղի է ունենում Սիրիայում։ Այս մասին գրում է «Anadolu» գործակալությունը՝ հղում տալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որով նա մեկնաբանել էր երկրի հարավային սահմանների մոտ նոր հակաահաբեկչական գործողության հավանականությանը։
«Անկարան չի դիմել նախկին գործողություններ սկսելու թույլտվության համար և չի անի ապագայում»,- մեջբերում է Anadolu-ն նրա խոսքերը։