«Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համար․ Մուստաֆա Շենթոփ
Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների երկրորդ եռակողմ հանդիպման ժամանակ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներկայացուցիչ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համար։ Այս մասին գրում է APA գործակալությունը։
Շենթոփը նշել է, որ երեք երկրի ժողովուրդները սերտ պատմամշակութային կապեր ունեն։
Նրա խոսքով՝ արդարությունը, ինչպես ղարաբաղյան պատերազմում, իր տեղը կգտնի Ջամուի և Քաշմիրի հարցում։