Վատ և աննախանձելի․ Պեսկովի խոստովանությունը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայտարարությանը՝ Ռուսաստանի Դաշնությունն ահաբեկչության պետական հովանավոր ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով նրա ճեպազրուցին։
«Շատ բացասական․․․ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն աննախանձելի վիճակում են»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վատթարացել են։
Կրեմլի խոսնակը նաև ասել է, որ Մոսկվան այլևս երբեք չի վստահի Արևմուտքին։