Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև դիվանագիտական պատերազմ է սկսվել. «Взгляд»
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վրաստանում դեսպան Քելլի Դեգնանին, որին վերջերս Թբիլիսիում որոշ քաղաքական գործիչներ մեղադրում էին «պատերազմի կուսակցությանը» աջակցելու մեջ: Այս մասին գրում է վրացական «Взгляд» թերթը։
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը «լիարժեք աջակցություն» է հայտնել Վրաստանում դեսպանին։ Նրա խոսքով՝ դեսպան Դեգնանն աշխատում է աջակցել Վրաստանի և նրա ժողովրդի եվրաատլանտյան նկրտումներին: ԱՄՆ-ն 30 տարի շարունակ աջակցում է Վրաստանին ժողովրդավարության զարգացման, տնտեսական բարեփոխումների, անվտանգության ամրապնդման գործում, և դա կշարունակվի։
Թերթի բնութագրմամբ՝ Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև դիվանագիտական պատերազմ է սկսվել Վրաստանում ԱՄՆ դեսպանի համար։