Բրիտանիայի շռայլությունն Ուկրաինայի նկատմամբ՝ 1,6 հազար միավոր հակատանկային զենքի և հրետանային արկի տեսքով․ Reuters
Մեծ Բրիտանիան մտադիր է առաջիկա շաբաթներին Ուկրաինային տրամադրել տասնյակ հրետանի, 1600 հակատանկային զենք և 50 հազար հրանոթ։ Այս մասին հայտնում է ամերիկյան Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հայտարարությանը։
«Մեր միջազգային գործընկերների հետ միասին մենք Ուկրաինային կտրամադրենք Պուտինի անօրինական ներխուժումից պաշտպանվելու միջոցներ»,- ասել է նախարարը։
Հունիսի վերջին Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է լրացուցիչ 1 միլիարդ ֆունտ (1,2 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար։ Օգնության նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային պատերազմի նորարարական սարքավորումներ: