Պուտինն առողջական խնդիրնե՞ր ունի
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի հետ կապված ամեն ինչ կարգին է։ Նախօրեին Պուտինն ասել էր, որ Թեհրան կատարած այցի ժամանակ մի փոքր մրսել է։
Օտարերկրյա լրատվամիջոցները, հղում անելով աղբյուրներին, բազմիցս հայտնել են, որ Ռուսաստանի նախագահն առողջական խնդիրներ ունի։
«Վերջին ամիսներին չակերտավոր ուկրաինացի, ամերիկացի և բրիտանացի մասնագետներ զանազան զրպարտություններ են նետում նախագահի առողջական վիճակի մասին։ Սա ոչ այլ ինչ է, քան «տեղեկավական բադիկ»»,- ասել է Դմիտրի Պեսկովն ասուլիսի ժամանակ։