Երեկվանից Իրաքում Թուրքիայի դեմ բողոքի փողոցային գործողություններ են տեղի ունենում, Թուրքիային պաշտոնապես մեղադրել է նաև Իրաքի կառավարությունը. թյուրքագետ
Երեկ՝ հուլիսի 21-ին Իրաքյան Քրդստանի Դահուկ շրջանում գտնվող Զախո զբոսաշրջային կենտրոնը ռմբահարվել է Թուրքիայի զինված ուժերի կողմից։ Առնվազն 9-ը հոգի (այդ թվում՝ երեխաներ և կանայք) զոհվել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Երեկվանից Իրաքում Թուրքիայի դեմ բողոքի փողոցային գործողություններ են տեղի ունենում, Թուրքիային պաշտոնապես մեղադրել է նաև Իրաքի կառավարությունը և Իրաքի շիաների առաջնորդ Մուքթադա ալ-Սադրը։
Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես նշել է, որ իրենք կապ չունեն, բայց պատրաստ են միասին հետաքննեն տեղի ունեցածը։
Այս ամենը՝ Իրաքի սուվերեն տարածքում, որտեղ արդեն մի քանի տարի է՝ Թուրքիան փաստացի օկուպացրել է բազմաթիվ բնակավայրեր՝ չնայած միջազգային սահմաններին ու պարտավորություններին։
Կից քարտեզում Իրաքի հյուսիսում թուրքական բազաներն են: