Վանաձոր քաղաքի տարբեր փողոցներում ութ օր է, ինչ ջրամատակարարումը դադարեցվել է
Վանաձոր քաղաքի տարբեր փողոցներում ութ օր է, ինչ ջրամատակարարումը դադարեցվել է: Օրվա վերջում մի քանի րոպեով ջրերը տալիս են, այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձոր քաղաքի բնակիչներից մեկը:
Նրա խոսքով՝ քաղաքում նման դեպքեր չեն գրանցվել: «Վանաձոր քաղաքի տարբեր փողոցներում ութ օր է, ինչ ջրամատակարարումը դադարեցվել է: Օրվա վերջում մի քանի րոպեով ջրերը տալիս են, դա էլ երևի խմելու ջուր վերցնելու համար: Զանգահարում ես «Վեոլիա Ջուր» ընկերություն, ասում են՝ ջրամատակարարման վթարներ չկան, հեռախոսահամարը թողեք, կզանգահարենք: Բայց այդպես էլ չեն զանգահարում»,– ասել է նա:
Քաղաքացին նաև նշել է, որ նախկինում նման բան քաղաքում չէր եղել։ «Խիստ հակահիգիենիկ վիճակ է: Նախկինում նման դեպք տեղի չի ունեցել: Հիմա չեն էլ ասում, թե որն է պատճառը: Դիմել ենք տարբեր մարմիններին, միևնույն է, ոչ մի արձագանք չկա»,- ասաց նա։