Կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու. Արցախի ԱԳ նախարար
Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար: Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
«Արցախը կանգնած է գոյաբանականն սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։
Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»,-գրել է Բաբայանը: