Օկուպացված Շուշիում Ադրբեջանը մեդիա ֆորում է անցկացնում
Այսօր օկուպացված Շուշիում մեկնարկել է «Համաշխարհային մեդիա միտումներ, նոր մարտահրավերներ» թեմայով միջազգային մեդիա ֆորումը։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆորումը քննարկում է մի շարք թեմաներ, ինչպիսիք են՝ «Անցում դեպի նոր մեդիա լրագրություն, «Ավանդական լրատվամիջոցների խնդիրները», «Լրագրողների մասնագիտական վարքագիծը թվային միջավայրում», «Ադրբեջանական լրատվամիջոցների միջազգային համագործակցության հեռանկարները» և այլ թեմաներ։
Միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանում գործող լրատվական կառույցների գլխավոր խմբագիրները, մի շարք արտասահմանյան երկրների լրագրողներ։ Վերջիններիս ինքնաթիռները վայրէջք են կատարել Վարանդայի (Ֆիզուլի) միջազգային օդանավակայանում։