Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կիզակետում Ասադի բանակի օբյեկտներն են
Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Դամասկոսում Բաշար ալ-Ասադի բանակի մի շարք օբյեկտներին։ Այս մասին հայտնում է սիրիական «SANA» գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրներին։
Գործակալությունը հայտնում է, որ ավիահարվածները հասցվել են տեղական ժամանակով 00:32-ին։ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Գոլանի բարձունքներից արձակված հրթիռների մի մասը։ Գործակալությունը պնդում է, որ ավիահարվածների արդյունքում սպանվել է Ասադի բանակի երեք անդամ։
Իսկ «Anadolu» գործակալությունը հայտնում է, որ որ Դամասկոսում և նրա շրջակայքում կան ոչ միայն Ասադի բանակի ուժերի, այլև իրանամետ խմբավորումների և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներ։
Իսրայելի իշխանությունները չեն մեկնաբանում ավիահարվածները։