Ժողովուրդ, ինձ մոտ ամեն ինչ հրաշալի է․ Բայդենը վարակվել է կորոնավիրուսով
Հինգշաբթի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը հայտնել է, որ 79-ամյա նախագահը, թեև ամբողջությամբ պատվաստված է, «շատ մեղմ» ախտանիշներ ունի և կշարունակի կատարել իր բոլոր պարտականությունները։ Նախագահն ընդունում է «Paxlovid» դեղամիջոցը, որը «Pfizer»-ի կողմից պատրաստված հակավիրուսային հաբեր է։ Այն արգելակում են «Covid-19» վիրուսի վերարտադրությունը՝ ցածր պահելով կորոնավիրուսի մակարդակը մարմնում, մինչդեռ իմունային համակարգը պայքարում է վարակի դեմ։
Սպիտակ տան Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող դոկտոր Աշիշ Ջհան ասել է, որ Բայդենը ջերմություն չունի, բայց ունի հոսող քիթ, չոր հազ և որոշակի հոգնածություն:
Բայդենն իր հերթին գրառում է արել Twitter-ում․ «Ես լավ եմ, ժողովուրդ: Շնորհակալ եմ ձեր անհանգստության համար: Պարզապես զանգահարեցի սենատոր Քեյսիին, կոնգրեսական Քարթրայթին և քաղաքապետ Կոգնետիին, հայտնելու իմ ափսոսանքը, որ բաց եմ թողել մեր այսօրվա միջոցառումը»։