Պուտինն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բացելով օպերատիվ հանդիպումն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, առաջարկել է քննարկել միջազգային օրակարգը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Այսօր մենք կքննարկենք միջազգային օրակարգի որոշ հարցեր։ Սկզբում ես կցանկանայի խնդրել Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին պատմել իր՝ արտասահման կատարած այցերի արդյունքների մասին»,- պետության ղեկավարի խոսքերը մեջբերված են Կրեմլի կայքում։
Հանդիպմանը մասնակցում են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և այլք։