Հայաստան կժամանի Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահը
Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդը կժամանի Հայաստան:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի առաջիկա այցի հետ կապված որոշում է ստորագրել։ Այն հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Վարչապետի որոշման մեջ նշված է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի հուլիսի 26-29-ը:
Աբդուլլա Շահիդի գլխավորած պատվիրակության այցի հետ կապված հանձնարարականներ են տրվել մի շարք գերատեսչությունների։