Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Մարուքյանն արդեն իր մեծագույն պատիժը ստացել է. Ողջույններ Արցախի մայրաքաղաքի շուկայի արժանապատիվ տիկնանցից. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամն Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Կարծես ես, ի վերջո, սեպտեմբերին գնալու եմ խորհրդարան՝ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար։ Խոսքը վերաբերում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 16-ին, որը սահմանում է հատուկ հանձնարարություններով դեսպանի անելիքներն ու պարտականությունները։ Առաջարկելու եմ, որ ներկայումս գործող հոդվածում հավելվի ենթակետ։ Այսօր օրենքը սահմանում է, որ «…Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք»:

Թերեւս, լրացում առաջարկեմ այս հոդվածում հետեւյալ բովանդակությամբ.

«Հատուկ հանձնարարություններով դեսպանին արգելվում է՝

- իրեն համարել նշանակողի ստրուկն ու ամեն մի ասած հիմարությունը փորձել արդարացնել սոցցանցերում, հարցազրույցներում ու ելույթներում։

- Միջազգային հարաբերություններին վերաբերող հարցերից դուրս անպոչ գդալի պես ամեն վայրկյան ներքաղաքական հարցերում չընկնել ոտքի տակ՝ շեֆին դուր գալու մոլուցքով։

- Հատուկ հանձնարարությունների դեսպանի ընկերական կամ կուսակցական շրջանակը պարտավորված չէ ամեն մի արտասանած անհոդաբաշխ միտքն արագ տարածել ու առավել անմիտ, հերթական միտքն արտահայտել, անգամ եթե մեծ մասին հատուկ հանձնարարություններով դեսպանը քծնանքով եւ շեֆի բարեգթությամբ տեղավորել է պետական համակարգում աշխատանքի կամ ինչ-որ բան է տվել։

- Հատուկ հանձնարարություններով դեսպանը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը, եւ ոչ թե՝ թշնամական պետությունների շահերին, ինչպիսին են Ադրբեջանն ու Թուրքիան»։

Ի՞նչ կարծիքին եք։ Անե՞մ այս փոփոխությունները։ Նախկինում այս կետերը տեղ չեն գտել օրենքում, քանի որ չեն պատկերացրել, որ նման կարգավիճակ կարող է ստանալ Էդմոն Մարուքյանը, որը հետեւողականորեն հայտնվում է Փաշինյանին կրծքով պաշտպանողների ավանգարդում ու, անկախ թեմայից, պարտադիր փորձում է արդարացնել իր շեֆին։ Առիթն այսօրվա նրա գրառումն էր, թեեւ միտքը վաղուց կար, երբ Մարուքյանն ամեն անգամ փաշինյանական զրահաբաճկոն էր դառնում՝ արդարացնելու զիջումները, նահանջները, հակաժողովրդավարական քայլերը, բռնությունները։ Այսօր նա հանկարծ հիշել է, թե Հայաստանի Հանրապետության իշխանություններին պետք է պաշտպանել արտասահմանում։ Որեւէ բառ չի ասել, թե ինչու հանկարծ նման միտք մոտը ծնվեց։ Թերեւս չի համարձակվել Հայաստանի Հանրապետության տարածք ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայության կարեւորագույն ներկայացուցիչների մեկի՝ Մուրադ Փափազյանի մուտքն արգելելու մասին իշխանության անհեթեթ հիմնավորմանն ուղիղ անդրադառնալ, բայց դե չգրված իր պարտականությունների շրջանակում պարտավորված է եղել հիմարագույն այդ որոշումն արդարացնել։ Նրա արտահայտած մտքերին չեմ անդրադառնա խորքային, քանի որ ժամանակն է ափսոս։

Բայց մարուքյանական այս վարքի մասին կա պարսկական մի պատմություն. հարյուրամյակներ առաջ, պարսից գահընկեց եղած շահը վերադառնում է իր գահին ու հրամայում պալատական պարուհիներից միայն մեկին կախաղան հանել։ Այս աղջնակն էլ վերջին հույսով ընդվզում է, թե շահի բացակայությամբ բոլորն էլ պարում էին։ Շահի պատասխանը կարճ էր՝ բայց դու դավադիրների համար լաաավ էիր պարում։ Այնպես որ, լավ պարելը Մարուքյանին չի ներվի։ (Սա բռնության ու վրեժխնդրության կոչ չի)։

Մարուքյանն արդեն իր մեծագույն պատիժը ստացել է։ Ողջույններ Արցախի մայրաքաղաքի շուկայի արժանապատիվ տիկնանցից…»։