Սեպտեմբերի 25-ին 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
2022 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 18 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն`
– Արագածոտնի մարզի Ալագյազ, Ծաղկահովիտ, Թալին համայնքներում.
– Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում.
– Լոռու մարզի Գյուլագարակ, Ալավերդի, Լոռի Բերդ, Տաշիր համայնքերում.
– Կոտայքի մարզի Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում.
– Շիրակի մարզի Անի համայնքում.
– Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան համայնքներում.
– Վայոց Ձորի մարզի Արենի, Եղեգիս համայնքներում.
– Տավուշի մարզի Բերդ համայնքում:
Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները կանցկացվեն մեծամասնական ընտրակարգով, իսկ մյուս համայնքներում ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: