Իրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Մամուլ

Արուսյակ Ալեքսանյանը դիմել է, որ Ալեքսանդր Ազարյանի հարցը քննարկեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Պատճառը, ըստ որոշ ենթադրությունների, այն է, որ երբ Արմեն Գրիգորյանի մահվանից հետո համացանցում հարձակում սկսվեց Գրիգորյանին կալանավորած դատավոր Արուսյակ Ալեքսանյանի դեմ, Դատավորների միությունը որեւէ կերպ չսատարեց նրան։

Ալեքսանյանն էլ, ըստ այդմ, որոշել է պատժել` դիմում գրել եւ դուրս գալ միությունից։ Ալեքսանդր Ազարյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, հեգնական տոնով էր արտահայտվել Արուսյակ Ալեքսանյանի հասցեին՝ նշելով․ «Եթե Արուսյակը մտածում է՝ ես պետք է հետեւեմ նրան ուղղված յուրաքանչյուր քոմենթի, չարաչար սխալվում է: Դատավորների միությունը չի պատրաստվում հետեւել Արուսյակին. շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»։

Հիշեցրել է, որ ժամանակին իր նկատմամբ էլ է արշավ եղել` ոչ ոք չի սատարել, այդ թվում` Դատավորների միությունը: Ապա ավելացրել է․ «Ամեն դեպքում, Արուսյակ Ալեքսանյանի՝ Դատավորների միությունից դուրս գալու առիթով միությունը եռօրյա սուգ հաստատ չի հայտարարել»։ Ազարյանը նաեւ գնահատական է հնչեցրել Արուսյակ Ալեքսանյանի՝ Արմեն Գրիգորյանի մասով կայացրած դատական ակտի վերաբերյալ․ «Ես համոզված չեմ, որ կոնկրետ Արմեն Գրիգորյանի մասով դատավոր Արուսյակ Ալեքսանյանը կայացրել է օրինական դատական ակտ: Ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք այդ ակտն օրինական է եղել, թե՞ ոչ»։

Բայց նաեւ նկատել է, որ միայն Ալեքսանյանը չէ այդ որոշման պատասխանատուն` կալանքի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ չի փոխվել, բայց ոչ ոք չի տալիս վերաքննիչի դատավորի անունը: Մենք կապ հաստատեցինք դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ՝ հարցնելով, թե որն է Դատավորների միությունից դուրս գալու պատճառը, արդյոք ճի՞շտ են մամուլում հայտնված տեղեկությունները, թե միությունն իրեն չի սատարել, դրա համար է դիմում գրել։ Նաեւ հետաքրքրվեցինք, թե կարող է ասել Դատավորների միության նախագահի արած հայտարարությունների առնչությամբ։ «Միակ փաստը, որ ես կարող եմ հավելել, այն է, որ այսօր ես համապատասխան գրություն եմ ուղարկել արդարադատության նախարարություն, ինչպես նաեւ՝ էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Մարաբյանին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն պարոն Ազարյանի կողմից տրված հարցազրույցում դատական իշխանության եւ իմ վերաբերյալ հեգնական արտահայտություններ անելու եւ, որ ամենակարեւորն է, իմ կողմից կայացված դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնելու, գնահատական տալու եւ կասկածի տակ դնելու հանգամանքը»,- ասաց Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է Դատավորների միությունից դուրս գալուն, ապա նա չցանկացավ իր այդ որոշումը մեկնաբանել կամ բացատրել․ «Եթե ես նպատակահարմար գտնեի դա որեւէ կերպ պատճառաբանել, ապա կպատճառաբանեի իմ դիմումում։ Բայց դրա վերաբերյալ ես որեւէ պատճառաբանություն չեմ ցանկանում ներկայացնել»։

Փորձեցինք ճշտել՝ չի՞ ուզում մեկնաբանել այն տեղեկությունը, թե նեղացած կամ դժգոհ է միությունից, որ վերջինս չի պաշտպանել իրեն։ «Չեմ ցանկանում որեւէ կերպ մեկնաբանել, քանի որ ես որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունեմ, քանի որ գործել եմ օրենքի շրջանակներում, ե ւ իմ միակ պաշտպանն օրենքն է»,- ասաց նա։

Իսկ կապ ունե՞ր միությունից իր դուրս գալը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հետ կատարված ողբերգական դեպքի ու դրան հաջորդած զարգացումների հետ։ «Պարոն Մակարյան, ես արդեն ասացի, որ որեւէ կերպ չեմ ցանկանում մեկնաբանել։ Բայց կրկնում եմ՝ ես որեւէ մեկի հովանավորչության կամ պաշտպանության եւ նման կատեգորիայի այլ երեւույթների կարիքը չունեմ»,- շեշտեց դատավորը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում