Խելացի տղա եղիր, զիջիր որոշ տարածքներ, ընդունիր պարտությունն ու խաղաղության պայմանագիր կնքիր. «Die Welt»-ի ընթերցողները՝ Զելենսկիին
Գերմանական «Die Welt» պարբերականի ընթերցողները քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքականությունը և կոչ արել նրան ընդունել պարտությունն, և որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը:
Այսպիսով, ընթերցողներից մեկն ասել է, որ Ուկրաինայի նախագահը «պետք է առերեսվի ճշմարտության հետ և խաղաղության պայմանագիր կնքի ռուսական պայմաններով»։ Մեկ ուրիշը Զելենսկիին խորհուրդ է տվել դառնալ «խելացի տղա» և կնքել խաղաղության պայմանագիր՝ անհրաժեշտության դեպքում «զիջելով որոշ տարածքներ»:
Օգտատերերի բացասական արձագանքի պատճառ է դարձել Ուկրաինայի ղեկավարի խնդրանքը՝ Կիևին հակաօդային պաշտպանություն մատակարարելու վերաբերյալ։