Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումԿարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հնդկաստանը Ուկրաինային և Ռուսաստանին ներկայացրել է հրադադարի սեփական ծրագիրըՀայկական ծագման արտադրանքի արտահանման ծավալները ԵՄ աճել են գրեթե 70 տոկոսով. ՀՀ էկոնոմիկայի նախարարԱզգային ժողովում հյուրընկալվել են Հունգարիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խոսնակներըՀայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբՁերբակալված ուսուցիչը 30 տարվա մանկավարժ է` 4 երեխայի մայր. HraparakՓաշինյանի հետ անգամ ֆեյք լուսանկարում հայտնվելն անձնական վիրավորանք է, AI-ով նկարը ստեղծել են Քոչարյանի աջակիցները. Միքայել ՄինասյանՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում քննարկվել են կառուցապատողների բարձրացրած հարցերըՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրարԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԷջմիածնում բժշկական կենտրոնի կառուցումը կտևի 2–3 տարի. ՀՀ առողջապահության նախարարԵրեմ Սարգսյանի գործով CCBE-ն ընդգծել է փաստաբանի անկախության և գաղտնիքի պաշտպանության կարևորությունըՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԿարևորել է ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացումըՕշականում միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջԵկեղեցին չի փորձում ձեռք բերել պետական իշխանություն. նա փորձում է պահել այն, ինչ պետությունը չի կարող փոխարինել՝ հոգևոր միասնությունը, ինքնությունն ու հիշողությունըԱրբանյակային լուսանկարները վկայում են Իրանի միջուկային օբյեկտում նոր ակտիվության մասինՈրոշ մարզերում ջերմաստիճանը կհասնի +23-ի. եղանակը առաջիկա օրերինՈստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է մանկահասակ երեխային գրկած քաղաքացին ձերբակալվելԹաղման նպաստ կստանան միայն անապահովները. որոշել են գումարը հատկացնել այս պահին ապրող թոշակառուներին. ԹորոսյանՍեպտեմբերին զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 27%-ովԻնչու է հայի ձերբակալությունը հայտնվում է սոցցանցերում, իսկ հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալմումն ամեն կերպ քողարկվում. ընդդիմադիր պատգամավորը՝ ՓաշինյանինՓաստերի փոխարեն «օդում կախված» լուրեր, չստուգված պատմություններ. սա է Վեհափառի դեմ պայքարի հարցում Փաշինյանի ու նրա թիմի ողջ պերճանքը. ՀովասափյանԵթե դուք ընտրությունների ժամանակ հաղթած լինեիք, առնվազն լուրջ էսկալացիաներ էին տեղի ունենալու. Փաշինյանը՝ ընդդիմությանըԼաս Վեգասում կմեկնարկի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունըԱդրբեջանցին ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դիվերսանտ չէր. Պապիկյանը Շաքիի միջադեպին անդրադարձավԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյա Արմեն Լիպարիտի Մանուկյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 450 միլիոն դրամՔանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետԽանջյան 20, 20/1 հասցեում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ (տեսանյութ)Հետիոտնային անցում կկազմակերպվի Շիրակի փողոցում«Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի (տեսանյութ)Պատմական և իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության և նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. ՇարմազանովԱրաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am
Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից
Հայկական համացանցը շարունակում է կորցնել հիշողությունը. Արցախի մասին նյութերը չեն պահպանվում. Սամվել Մարտիրոսյան
Ներքին կառավարման և կանոնական կյանքի հարցերը Ազգային ժողովի իրավասության մեջ չեն և խորհրդարանական վերահսկողության առարկա չեն կարող լինել. Մայր Աթոռ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան«Վաչագանի ձոր»-ում քաղաքացի է մոլորվելԱնի Ավետիսյանն ու ամուսինը զանգել են ոստիկանություն, բայց իրենք ավելի շուտ են հասել տունՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 7-ին«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների 6 օգնականի արգելվել է մուտք գործել ԱԺ տարածքՊուտինի և Թրամփի զրույցն արագ կհամաձայնեցվի, եթե նման նախաձեռնություն լինի․ Պեսկով Արթուր Դանիելյանի գործը քաղաքական հետապնդումների համատեքստում հերթական կարմիր գիծն է․ փաստաբանՏեղի է ունեցել սխալ. Հ1-ի տնօրենը՝ Թաթայի համերգի մասինՋերմուկում էլեկտրական շչակներ են գործարկվելու
Աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհին ձերբակալվել է
Հասարակություն

Ինչպես է վիտամին «D» ստանում կամ սպանվում «հպարտ քաղաքացին»․ Անդրանիկ Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Օրվա իշխանությունները մահացու մեղքեր ունեն և բազմաթիվ արատներ։ Արատների թվում են՝ փնթիությունը, անգրագիտությունը, մի խոսքով՝ վատ կառավարումը։

Վերջին շրջանում բազմաթիվ են բողոքներն անձնագրային բաժիների աշխատանքներից։ ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները հերթերի մեջ նվաստանում են, կորցնում են ժամանակը և քայքայում նյարդերը։

Հերթերն այնքան մեծ են, որ տարածվում են շենքից դուրս։ Ամառվա այս շոգին դա իշխանության կողմից վիտամին «D»–ի հարկադրական «պատվաստում» է։ Այն իշխանության, որն, իբր, սիրում է բոլորին, հպարտանում բոլորով, խոնարհվում բոլորի առաջ։

Օրերս այցելել եմ Երևանի մի քանի անձնագրային բաժիններ։ Բոլոր տեղերում էլ պատկերը նույնն էր՝ հերթեր, փնթի սպասարկում, արևի տակ «չիր» դարձող քաղաքացիներ, քրտնքահոտ։

Իմ զրույցները բաժնի պետերի հետ և անձնական դիտարկումները հանգեցրին այն եզրակացության, որ բացի այլ պատճառներից քաղաքացին արևի տակ չորանում է ու հերթերի մեջ «տապակվում» նաև այն պարզ պատճառով, որ անձնագրային բաժիններում աշխատակիցների սուր դեֆիցիտ կա։ 10–12 կետերից սպասարկվում է 2–3–ը կամ լավագույն դեպքում 4–ը։

Իմ այն հարցին, թե ինչո՞ւ է քաղաքացիներին սպասարկող աշխատակիցների քանակը մի քանի անգամ քիչ նախատեսված պատուհանների քանակից, անձնագրայինների պետերը միաբերան պատասխանում էին, որ որոշ ժամանակ առաջ եղել են կրճատումներ, բայց հիմա նոր աշխատողներ չկան։ Թե ինչու անձնագրայինների հաստիքները չեն համալրվում, այլ խոսակցության թեմա է, բայց փաստն այն է, որ 100-հոգանոց հոսքին 2–3 հոգով օբյեկտիվորեն չեն կարող արագ սպասարկել։ Արդյունքում՝ հերթեր, հայհոյանքներ, գետնին նստած երեխաներ, «հպարտ քաղաքացիների» անհույս հայացքներ․․․

Եվ այսպես, անձնագրայիններում հերթերն առաջանում են ոչ միայն սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված (մարդիկ մեկնում են արձակուրդի, և անձնագրային հարցերը կարգավորելու դիմումները, համեմատած տարվա մյուս եղանակների հետ, զգալիորեն շատ են), այլ վատ կառավարման հետևանքով։
Ի դեպ, նույն այդ «հպարտ քաղաքացիներին» իշխանությունները սիրում են նաև այլ թեմաներով։

Նրանց մի մասին տանջում են ավտոմեքենաների գազաբալոնների պատմություն հորինելով, մյուս մասից դրսից ուղարկված դոլարը կամ ռուբլին են կրճատում 3 տոկոսով, էն երրորդներին սպասեցնել են տալիս կադաստրի բաժիններում հերթերի մեջ, չորրորդներին վնաս են տալիս դոլար–դրամ հարաբերակցության կտրուկ խախտմամբ, հինգերորդներին ինֆարկտի են հասցնում բարձր գնաճով, վեցերորդներին վնասում են անկանխիկ գործառույթներին անցնելու թեմայով, յոթերորդներից ուզում են բանկային գաղտնիքը գողանալ, ընդդիմախոսներին էլ հետապնդում են՝ դատարանի դահլիճում մահվան հասցնելով կամ «անզգույշ» ձևով ավտոշարասյան տակ գցելով․․․»: