Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Նիկոլիզմը և թավշյա խուլիգանությունը ծանր դաս եղավ մեր ժողովրդի համար, ինչը մինչև վերջ դեռ չենք յուրացրել. Արտակ Զաքարյան

Միասնականության, քաղաքական առողջ մտքի, հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի համար անհնարին ոչինչ չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Մեզ միավորվել է պետք, այլապես, ոչ մի շանս չենք ունենա դուրս գալ այս ողբալի վիճակից և վերածնվել: Հայտնի խոսք է` հայերի թիվ մեկ թշնամին հենց հայերն են: Մեր թշնամիները բազմաթիվ անգամներ ասել են. «Հայերի դեմ պետք չի կռվել՝ նրանց պետք է մասնատել ու իրար հետ կռվացնել»:

Մեր բոլոր կորուստների ու համազգային դժբախտությունների պատճառը եղել է ներքին պառակտվածությունը: Այսօր արդեն պետք է վերջ դնել բոլոր տիպի տարաձայնություններին ու միավորվել ազգային ուժերի, ազգային շահերի շուրջ: Որովհետև, ժամանակակից աշխարհում միայն համազգային առաջնահերթություններով է հնարավոր գտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահելու, Արցախի Հանրապետության անվտանգությունն ու երկարակեցությունն ապահովելու, ինչպես նաև հայության գոյաբանական և ինքնության հարցերի լուծումը:
Սա հայտնություն չէ, այլ պատմական տխուր ճշմարտություն:

Արցախն իր գոյությամբ կայունացնում էր մեր անվտանգությունը, հենց թուլացավ՝ ռիսկերն ի հայտ եկան: Այսօր էլ հետևողականորեն թուլացվում է Հայաստանի անվտանգությունը, ինչը սպառնալիք է բոլոր հայերի համար: Ոչ մի կապ չունի նիկոլից խաբված ընտրող ես ես, թե՞ գաղափարական ընդդիմադիր: Միևնույն է, հավասարապես տուժվելու ենք բոլորս: Զոհվելու, ունեցվածք ու կեցավայր են կորցնելու և՜ «նիկոլականները», և՜ անտարբերները, և՜ ընդդիմադիրները: Ցավոք այդպիսի իրավիճ են ստեղծել այսօրվա կապիտուլյացված իշխանությունները: Այդ պատճառով են նրանք մեղադրվում դավաճանության ու Հայրենիքն անընդհատ վտանգի ենթարկելու մեջ:
Սառը ուղեղով և առողջ բանականությամբ ապրելու և գործելու ժամանակներ են աշխարհում: Չարդարացված էմոցիաները նույնքան վտանգավոր են, որքան միմյանց դեմ գործելու նեղ խմբային շահերը:

Անցյալի դեմ անիմաստ «պայքարողները» չեն հասկանում, որ այդ կերպ խորացնում են ներազգային բարոյական ճգնաժամը և վտանգում են իրենց երեխաների ճակատագիրը: Ոչ անցյալի թերությունները պետք է արդարացնել, ոչ էլ ներկայի ողբերգությունը: Այսօր անհրաժեշտ է մտածել բացառապես ապագայի մասին: Մտածել ու գործել է պետք բացառապես միավորված` դուրս մղելով մեր մեջ եղած ատելությունը, պառակտումներն ու դրանց հեղինակներին:

Նիկոլիզմը և թավշյա խուլիգանությունը ծանր դաս եղավ մեր ժողովրդի համար, ինչը մինչև վերջ դեռ չենք յուրացրել:

Քաղաքականությունը` հնարավորի արվեստն է: Այն պետք է վերցնել դավաճանների ու նրանց շրջապատող տգետների ձեռքից և վերադարձնել իրական քաղաքական գործիչներին: Եվ կտեսնենք, որ միասնականության, քաղաքական առողջ մտքի, իսկական հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի համար անհնարին ոչինչ չկա:

Վաղը, մյուս օրը Հայաստանն ու Արցախը չեն ունենա այնպիսի` նույնիսկ ամենածանր խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծվել: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է միասնականություն, ազգային համերաշխություն ինչպես նաև նվիրյալ, բանիմաց ու հեռատես ազգային իշխանություններ»,-գրել է Զաքարյանը: