Արարատ Միրզոյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումըՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելԹբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՔրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ ՎեհափառԱնթիլիասի Մայրավանքում Սուրբ Պատարագ կմատուցվի Թարգմանչաց վարդապետաց տոնի առթիվՓաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է ԱվազաԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագներըՕպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության բաժիններ է ներկայացվել 77 անձԲաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելըԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՓոթիի ազատ տնտեսական գոտին նոր սեփականատեր ունիԷրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախումԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիՀԱՊԿ․ ծայրահեղականությունը շարունակում է մնալ տարածաշրջանային անվտանգության ամենասուր սպառնալիքներիցՀայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիՎրաստանում Ադրբեջանի հետ սահմանին արծաթե իրերով թաքստոց են հայտնաբերելՔննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարներըԻնչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիԲրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասինՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարՀետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինԿաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվելՍիփանիկում հայտնաբերվել է ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Կենսաթոշակների և նպաստների վճարման համար լրացուցիչ 113 մլն դոլար է հատկացվելՍիրիան պատրաստվում է 20 հազարանոց զորք ուղարկել Եմեն՝ հութիների դեմ պատերազմելու համարԿառավարությունը բյուջեից հերթական 1 մլրդ 153 մլն դրամը հատկացրեց համյանքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում լրացուցիչ 500 մլն դրամ կհատկացվիՀայաստանում պաշտոնյաների պարգևավճարների չափը կարող է փոխվել վարչապետի որոշման հիման վրաԴատախազությունը պահանջում է Երևանի Աբովյան 8/1 հասցեի անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՊակիստանյան ուժերը ավիահարվածներ են հասցնում Եմենի հութիներինԴպրոցների կառուցման համար պետությունը լրացուցիչ 1.3 մլրդ դրամ է հատկացրելՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցԴատախազությունը պահանջում է բռնագանձել Տիգրան Մեծի 16 հասցեում գտնվող անշարժ գույքըՊԵԿ-ը բացահայտել է հանքարդյունահանման ապօրինի դեպք (տեսանյութ)
Գորիսում ՀՀ–ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցեր
Դատախազական ներգործության արդյունքում՝ «Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածի 40,000 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում «ավտոմատով» կրшկողին 8 ամիս անց հայտնաբերեցինԶելենսկին պատասխանել է Ռուբիոյին․ Կապեք Ռուսաստանի բերանը
Դատարանը կալանավորել է Կոտայքում պարեկների վրա ինքնաձիգով կրակnցներ արձակած ու փախուստի դիմած անձանց
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ Կոնգրեսի 100 անդամներ կոչ են անում Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունըԶովունիում բախվել են «Opel»-ը և «Kia»-ն. վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա վիրավորԼեհաստանում հարձակվել են դպրոցի վրա․ կա զոհ և վիրավորներ51 մարմնի արտաշիրիմում պետք է արվի. Անհետ կործաների հարազատների խնդրանքըԻրանի հետ հնարավոր համաձայնագիրն ամբողջությամբ չի համապատասխանում իմ ակնկալիքներին. Դոնալդ ԹրամփՄիակ հանցագործը, ում անմեղության կանխավարկածը սրբորեն պահվել է անձամբ Նիկոլի գլխավորությամբ՝ Շաքի գյուղում հայի տուն մտած ադրբեջանցի հրոսակն է․ Տեր-Նակալյան
Հասարակություն

Յուրաքանչյուրը երբ տնից գա, իրեն ապահո՞վ է զգալու. Սոնա Մնացականյանի ծնողները դժգոհ են գործի քննությունից

Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում այս տարվա ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն՝ Սոնա Մնացականյանին։ Ստացած վնասվածքների հետեւանքով Սոնա Մնացականյանը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել։ Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս էր եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի էր եղել։

Քննչական կոմիտեն սակայն, ի սկզբանե ՃՈ մայորին մեղադրանք է առաջադրել միայն ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ դեպքի վայրը լքելու հոդվածով՝ ոչ: Հետագայում, գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ցուցում է տվել՝ լրացնել մեղադրանքը՝ մեղադրանք առաջադրելով նաեւ ՀՀ ՔՕ 244-րդ հոդվածի 1-ին մասով։


NEWS.am-ի հետ զրույցում Սոնա Մնացականյանի մայրը՝ Արմինե Մակինյանը, պատմեց, որ Սոնան հնարավորություն է ունեցել Եվրոպայում ապրելու, այնտեղ աշխատելու, սակայն եկել է Հայաստան, որպեսզի իր երկրին, մասնավորապես Արցախին օգնի.

«Հաշվի առնելով այն, որ դեպքը սովորական պատահար չէ, հաշվի առնելով այն, ինչ հիմա կատարվում է, այն, թե Սոնան ինչ կյանքով է ապրել, ինչի համար է ողջ կյանքում պայքարել, և այժմ իր մասին ցածրակարգ քննարկումներ են, դա ինձ զայրացրել է։ Դուստրս ընդամենը 29 տարվա ապրած կյանքով այնքան գործ է արել այս երկրի համար, որ քչերը կանեին։ Որքան մեծ է կորուստը, այնքան էլ մեծ է համընդհանուր այս անտարբերությունը։ Ցավալի է, բայց աղջիկս ուզում էր, որ Հայաստանն իրավական պետություն լիներ։ Պայքարում էր, որ Հայաստանում անգրագիտությունը վերանա»։

Մայրը պատմեց, որ Սոնան շրջել է Արցախի գյուղերով, գտել ամենահեռու գյուղը՝ Ասկերանի շրջանի Նախիջեւանիկ գյուղը եւ այնտեղ տեխնոդպրոց հիմնադրել։

Գործի նախաքննության ընթացքից Սոնա Մնացականյանի ծնողները դժգոհ են։ Դստեր մահից հետո ունեցած կորուստն ու ցավն Արմինե Մակինյանի մոտ հասարակությանն ուղղված հռետորական հարցեր են առաջացրել.

«Արդյո՞ք ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդը չպետք է լիներ Հանրապետությունում ամենաօրինակելի վարորդը, որից մեր հայ վարորդները պետք է օրինակ վերցնեին։ Մինչդեռ պաշտպանն անընդհատ թմբակահարում է, թե դա սովորական վարորդ չէ, նա Հանրապետության վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող վարորդն է։ Ինչ է ստացվում, օրենքի առաջ Հանրապետության վարչապետի վարորդը եւ սովորական վարորդը հավասար չե՞ն։ Թե՞ եթե նա վարչապետի ավտոշարասյան ուղեկցող վարորդն է ուրեմն նա ունի հատուկ փաստաթուղթ, որն նա որտեղ ասես ու ինչ ասես կարող է անե՞լ։ Այսինքն՝ հետիոտնային անցումով, որտեղից անցել է իմ աղջիկը կանաչ լույսի տակ, նա կարող էր անել, ինչ ուզեր ու չպատժվե՞ր, ու պարզվում է՝ Սոնան է մեղավո՞ր։ Այն ինչ ես ասելու եմ, ավելի գիտակից մարդկանց համար է։ Ու հիմա այս ամեն ինչից հետո մեր հասարակությանը հռետորական հարց եմ ուղղում։ Յուրաքանչյուրը երբ տանից դուրս է գալիս, ինքն իրեն ապահով է զգալո՞ւ, թեկուզ որ անցնելու է հետիոտնային անցումով եւ կանաչ լույսի տակով։ Մեզ զայրացրել է այդ «չկանգնելու» փաստը։ Մարդկային ինչ տեսակ պետք է լինի, որ որեւիցե մեկը չկանգներ ու չտեսներ՝ ինչ է այնտեղ կատարվել։ Վարչապետը պարտավոր էր կանգնել ու տեսներ՝ ինչ է կատարվում։ Ես համոզված եմ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը կիջներ ավտոմեքենայից եւ կտեսներ։ Նույնիսկ եթե հետիոտնը վթարի չենթարկվեր, այլ պարզապես իրեն վատ զգար, բա էլ ո՞վ պետք է մոտենա այդ մարդուն, եթե ոչ Հանրապետության առաջին դեմքերը։ Վերաքննիչ դատարանում եղել է ամուսինս, իր ելույթի ժամանակ անընդհատ ասել է՝ «էն աղջիկը», միգուցե բարի լիներ, կարդար Սոնայի կենսագրությունը, հետո նոր ասեր՝ էն աղջիկը։ Այդքան ասելուց հետո ամուսինս բարկացել ու ասել է՝ «էն աղջիկ» չի նա, նա հասարակությանն արժանի զավակ է, որը նաեւ հղի էր, որը պետք է հասարակության մեկ այլ անդամ լույս աշխարհ բերեր»։

Արմինե Մակինյանի դիտարկմամբ՝ վարչապետ Փաշինյանն այդ դեպքից հետո պետք է հանրային քննարկում անցկացներ, քննարկվեր բացթողումները, որպեսզի նման դեպքերը բացառվեր Հայաստանում. «Արդյո՞ք վարչապետը հաջորդ որեւիցե օր, բացի ընտանիքի անդամներին ցավակցական հեռագիր ուղարկելը, քննարկում պետք է անցկացներ իրենց ներսում եւ հասկանային՝ կազմակերպչական ինչ սխալներ են կատարել, որի արդյունքում այս դեպքն է եղել։ Այդ քննարկումը ոչ միայն պետք է տեղի ունենար, այլ նաեւ դա հանրայնացվեր»։

Սոնա Մնացականյանի մայրը պատմեց, որ գործում եղած ապացույցներ են ոչնչացվել. «Նրանք օգտվել են այն հանգամանքից, որ մենք սգի մեջ ենք, գործում եղած որոշ ապացույցներ ոչնչացրել են։ Ոչնչացվել են որոշակի ձայնագրություններ, թե ով ինչ հրահանգ է տվել դեպքին նախորդող րոպեների ընթացքում։ Ռացիայի բոլոր խոսակցությունները ջնջված են։ Դա գաղտնիք չէ, մենք իմացել ենք դատարանից, եւ իրենք առանց խղճի խայթի ասում են՝ գիտեք այդ ռացիայի ձայնագրությունները դեպքից 2 օր առաջ էլ չեն աշխատել»։

Նա նշեց, որ վրաերթը տեսանկարահանող սարքերը ֆիքսել են, բայց ձայնագրությունից ոչինչ չի պահպանվել.

«Եթե դուք այդքան մտահոգված եք ՀՀ վարչապետի անվտանգությամբ, այդ ձայնագրությունների անսարք լինելը չէ՞ր խանգարում ՀՀ վարչապետի անվտանգությանը։ Երթեւեկությունը կարգավորող ոստիկանն իր ցուցմունքում նշել է, թե ինքն աղջկան ասել է փողոցը մի անցիր, ինքն անցել է, ես ասում եմ՝ դա բացառվում է, եթե դուրստրս 5 հարյուր մետրի վրա գետնանցում տեսներ, կգնար, այնտեղով կանցներ։ Վստահ եմ, որ ոստիկանը լավ չի բացատրել, թե ինչ է սպասվում»։

Արմինե Մակինյանը պատմեց, որ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը զանգել, ցավակցել է եւ ասել, որ ինքն ամեն ինչ կանի, որպեսզի պատշաճ քննություն անցկացվի. «Մենք՝ որպես գիտակից քաղաքացիներ, Հանրապետության առաջին դեմքին չվստահելու, չհարգելու ոչ մի հիմք չունենք։ Սակայն ամիսներ անց այլ պատկեր է։ Փաշինյանը ամուսնուս վստահեցրել է, թե չի խառնի դատական այդ գործին եւ իրավունք չունի խառնվելու, բայց ամեն ինչ կանի, որպեսզի օրենքի տառին համապատասխան այս ամենը լուծվի։ Սակայն երեկ փաստաբանն ասում է՝ տուժող կողմը կրակի վրա բենզին է լցնում, այսինքն՝ ինչի՞ վրա ենք բենզին լցնում, չեղա՞ծ բանի։ Հետիոտնը եթե անցել է կանաչ լույսի տակով եւ անցել է հետիոտնի համար նախատեսված հատվածով։ Երբ վարորդը ոտքը դնում է գազի վրա, պետք է հասկանա, որ ամեն ինչ կարող է լինել, նա պետք է այնքան գիտակ վարորդ լիներ, որ մտածեր՝ չպետք է արագ գնալ»։

Մնացականյանի մայրն ասաց, որ նշված վայրում արագությունը 100կմ/ժ է եւ այն էլ առանձնահատուկ պայմաններում, սակայն վարորդը գերազանցել է արագությունը. «Այսինքն՝ եթե ինչ-որ մեկի կյանքին վտանգ է սպառնում եւ պետք է արագ ինչ-որ տեղ գնալ։ Հարվածելու պահին արագությունը եղել է 108 կմ/ժ, դե պատկերացրեք խաչմերուկ մտնելիս որքան է եղել իր արագությունը։ Եթե այս դեպքը պատահել է, ու այս դեպքից հետո ոչ մեկ պատասխանատվություն չի կրելու, աշխատանքից չի ազատվելու, չեն պարզաբանելու՝ ով էր մեղավոր, այսինքն՝ դա նորից է կրկնվելո՞ւ։ Մենք մեր աղջկան հետ չենք բերելու, ես դա հասկանում եմ, բայց պետք է սա քննարկմա առարկա դառնա, որպեսզի այսպիսի դեպք այլեւս չկրկնվի»։

Անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդումներին, թե քրեական գործը պետք է կարճվի, Սոնա Մնացականյանի մայրն արձագանքեց.

«Եթե ՀՀ քաղաքացիները գտնում են, որ այս քրեական գործը պիտի կարճվի։ Կրկնակի փորձաքննություն է նշանակվել, որպեսզի ժամանակ շահեն եւ գործը կարճե՞ն։ Բա ո՞ւր մնաց մարդու իրավունքների պաշտպանությունը, մենք ասենք, որ ժողովրդավար երկրում ենք ապրո՞ւմ։ Մենք միջազգային բոլոր կառույցներին դիմելու ենք։ Այսինքն՝ ինչ հրահանգ կա՞ գործը կարճելու։ Փորձաքննության արդյունքները դեռ չեն եկել, բայց նա ասում է, թե գործը կարճելու են։ Եթե այս դեպքը տեղի ունենար այն տարիներին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, ինչ պահվածք կցուցաբերեր։ Ամեն նստաշրջանին երկար ժամանակով թմբկահարելու էր այս հարցը»։