Պարզվել է Ուկրաինայում սպանված ամերիկացիներից մեկի ինքնությունը
Վերջերս Ուկրաինայում սպանված ամերիկացի երկու քաղաքացիներից մեկը Լյուկ Լյուցիշինն է: Այս մասին CNN-ին հայտնել է նրա մայրը։
Կնոջ խոսքով՝ որդու մահվան մասին իրեն հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին, Պետդեպարտամենտը հաստատել է երկու ամերիկացիների մահը, սակայն չի նշել ինքնությունն ու հանգամանքները։ Մամուլի խոսնակն ասել է, որ իրենք «կապ են հաստատել ընտանիքների հետ և ցուցաբերել բոլոր հնարավոր հյուպատոսական օգնությունը»:
Լյուցիշինի մահվան մասին առաջինը հայտնել է Politico-ն։