Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Ժամանակը գնաց․ Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ Ազգային ժողովի` Արցախ այցելելու պաշտոնական հրավերի մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Սեպտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ այցելելու պաշտոնական հրավեր ունի։ Ո՞վ է գալու.. Նոր ջրբաժան։

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն այսօր շտապել էր արձագանքել թյուրըմբռնման առիթ դարձած լուրերին, թե Հայաստանի ընդդիմությունն Ազգային ժողովում է լինելու սեպտեմբերին, երկար-բարակ գրառում էր արել, որն հատուկ է իր ոճին։ Հետո պարզաբանեց այդ շտապողականության պատճառը։

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի իրարահաջորդ երկու պաշտոնական գրություններում կրկնել է Արցախ այցելելու, սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության օրվան մասնակցելու հրավերը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ԲՈԼՈՐ խմբակցություններին։ Անցնող երկու տարիներին, կապիտուլացիոն հայտարարությունից հետո, շատերս ենք այցելել Արցախ։ Պատգամավորական կարգավիճակով շատ ընդդիմադիր գործիչներ մշտապես եղել ենք Արցախի Հանրապետությունում։ Հրավերի չենք սպասել։ Անգամ մեր այցը խոչընդոտվեց Հայաստանի իշխանությունների եւ նրանց ակնարկով՝ ռուս խաղաղապահների կողմից։ Բայց հակառակ դրան, Արցախում միշտ զգացել ենք իբրեւ մեր տանը։ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ԱԺ ԲՈԼՈՐ խմբակցությունների ներկայացուցիչներին էլ հանդիպել ենք տարբեր ձևաչափերով։ Այս հրավերն էլ ենք ընդունելու։

Շատերս սեպտեմբերի 2-ին կլինենք Արցախում։ ԲԱՅՑ։ Շատ կարևոր է, որ Արթուր Թովմասյանի հրավերն ընդունի Հայաստանի ԱԺ քաղաքական մեծամասնությունը։ Ակնան իր հայրենիք համարած, լուսանկարներով կիսված, հետո իր իսկ շեֆի ստորագրությամբ առանց մեկ կրակոցի թշնամուն հանձնած Հայաստանի ԱԺ ներկայիս նախագահը, հետաքրքիր է, կարձագանքի՞ Արցախի իր գործընկերոջ հրավերին։

Քաղպայմանագիր խմբակցության քանի՞ պատգամավոր սեպտեմբերի 2-ին կլինի Արցախում, Ստեփանակերտում առնվազն։ Լավ առիթ է, վերջապես կարելի է գումարել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ԱԺ միջխորհրդարանական համատեղ նիստը։ Այն չի կայացել արդեն 2 տարուց ավել։ Ընդդիմության բազում անգամներ հնչեցրած պահանջն անտեսվել է Հայաստանի ԱԺ ղեկավարության կողմից։

Պատճառաբանումներից մեկն Արցախի Հանրապետության ԱԺ նախագահին ինչ-որ անհիմն հղում տալն էր, որն Արթուր Թովմասյանը հետո հերքեց։ Հիմա արդեն Արցախի Հանրապետության խորհրդարանը պաշտոնապես ԲՈԼՈՐԻՍ հրավիրում է Արցախ, սեպտեմբերի 2-ին։ Ընդդիմադիր պատգամավորներն, անգամ առանց հրավերի, գնալու են։ Իշխանականները Արցախի պաշտոնական հրավերն ընդունելու՞ են։

Ժամանակը գնաց։

Հ.Գ. լուսանկարներից մեկում 2022թ. ապրիլի 12-ին, ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավորներով սպասում ենք Աղավնո գյուղի անցակետում, որ թույլատրվի Արցախ այցելությունը...»։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ էր հղել Հայաստանի խորհրդարանականներին, մասնավորապես նշելով. «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրում եմ Արցախ՝ Հանրապետության հռչակման 31-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։ Սիրով կհյուրընկալենք բոլոր խմբակցությունների պատգամավորներից կազմված պատվիրակությանը»։