Ղրիմում փոթորիկ է սպասվում․ իրավիճակը լուրջ է
Առաջիկա օրերին Ղրիմում սպասվում են ամպրոպ, անձրև, կարկուտ, ուժեղ քամի։ Հայտարարվել է փոթորկի վերաբերյալ նախազգուշացում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն։
«Ղրիմում հուլիսի 26-ին, ցերեկը և մինչև օրվա վերջ մթնոլորտային ցուրտ ճակատի անցնելու հետ կապված, տեղ-տեղ սպասվում են հորդառատ անձրևներ, ցերեկը՝ կարկուտ, ամպրոպ, քամի 25 մ/վ»,- ասվում է հայտարարության մեջ։
Փրկարարները նախազգուշացրել են արտակարգ իրավիճակների մեծ հավանականության մասին՝ կապված էներգետիկ օբյեկտներում, բնակարանային և կոմունալ ծառայությունների, տրանսպորտային հաղորդակցության, տրանսպորտային միջոցների տեղաշարժի խախտումների վերաբերյալ։