Ուկրաինայում ցանկանում են պատիժ սահմանել ռուսական անձնագիր ստանալու համար
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ուկրաինացիները կարող են դատապարտվել տուգանքից մինչև 15 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ուկրաինայի օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով փոխնախարար Անատոլի Ստելմախը։
Ավելի վաղ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել էր, որ Կիևը քննարկում է ռուսական անձնագիր ստանալու համար քրեական պատասխանատվության սահմանման հնարավորությունը։
«Եթե հաշվի առնենք այն օրինագիծը, որը մենք մշակում ենք, ապա որոշ հոդվածներ սահմանում են պատիժը... տուգանքից մինչև 15 տարվա ազատազրկում»,- ասել է Ստելմախը համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։