Զելենսկիի գրասենյակը հայտարարել է լեհական տանկերի Ուկրաինա ժամանման մասին
Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ լեհական տանկերն արդեն ժամանել են Ուկրաինա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լեհաստանն Ուկրաինա է տեղափոխում տանկեր, ինքնագնաց հաուբիցներ, ականանետեր, զինամթերք, կործանիչների պահեստամասեր, անօդաչու սարքեր և այլ զինատեսակներ։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Արմակի Telegram-յան ալիքի։
«Լեհաստանից «PT-91 Twardy» արդեն Ուկրաինայում է, շնորհակալություն մեր ընկերներին»,- գրել է Երմակը։
Ռուսաստանի Դաշնությունը նախկինում նոտա էր հղել բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան Արևմուտքից զենք վերցնելով չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը, ավելին՝ բացասական ազդեցություն կունենա։